«Տոտո», «Վիվարո», «Եվրոֆուտբոլ». այս բուքմեյքերական կազմակերպությունների
անունները շատ արագ հայտնի դարձան մեր հանրապետությունում: Օգտակարը համատեղել հաճելիի հետ, բայց զգուշանալ ողբերգական վերջաբանից... . իմ դեպքում աշխատեց առաջին տարբերակը...
Դրանք շատերի համար դարձան հաջողակ ու բարեկեցիկ կյանք սկսելու հնարավորություն, իսկ մի մասի համար ողբերգական վերջաբան ունեցան:
Ամենատարբեր սպորտային իրադարձությունների (և ոչ միայն սպորտային) հետևելը դադարել է միայն սիրողական մակարդակում մնալուց: Կատարել խաղադրույքներ սիրելի թիմի վրա, կամ նույնիսկ նրան հակառակորդ թիմի վրա՝վստահ լինելով հաղթանակին ու վաստակած գումարներդ մտքում հաշվելով:
«18 տարին չլրացած անձանցից խաղադրույք չի ընդունվում». նմանատիպ հայտարարություններ կարելի է գտնել «Եվրոֆուտբոլ», «Տոտո», եւ «Վիվարո» բուքմեյքերական գրասենյակների բոլոր կետերում: Սակայն բավական է այցելել այդ կազմակերպոթույունների ցանկացած գրասենյակ, որ հասկանալի լինի՝ այդ հայտարարությունները ձևական բնույթ են կրում:
Բուքմեյքերական կազմակերպոււթյունները հնարավորություն են ընձեռում ոչ միայն խաղադրույքներ կատարել անձամբ այցելելով կազմակերպության՝ Հայաստանում գործող բազմաթիվ գրասենյակներից մեկը, այլև ինտերնետի օգնությամբ՝ 24 ժամ շարունակ:
Իսկ ինտերնետում ստեղծված բազմաթիվ բլոգներում յուրաքանչյուր խաղի ու հերթական խաղադրույքից առաջ անսպառ քննարկումներ կարող ես սկսել, ոչ միայն ծանոթներիդ հետ, այլև ամենատարբեր մարզասերների ու փորձառու խաղադրույք կատարողների հետ: Դրանցից է «ԴԱՐ» ակումբի «Սպորտային խաղադրույքներ» բլոգը. անուններով կամ կեղծանուններով մարդիկ իրենց կարծիքն են հայտնում, հույզերն են արտահայտում.
Վահիկ
Lonesome Crow...Երեկ բռնեցի օրդինարով ամենաբարձր գործակիցը կյանքիս մեջ...
...Գումարի չափին մի նայեք, կարևորը գործակիցնա ...
Apeh Jan
Goooal
...Էս արդեն 3-րդ շաբաթնա ինձ մի թիմ խաշումա ...
Ամենատարբեր պատճառներով են մարդիկ սկսում խաղադրույքներ կատարել:
Իմ սեփական որոշման համար շատ բան պետք չեկավ . ընդամենը համակարգչի առաջ ամբողջ օրը նստող ու 5 տարի անընդմեջ խաղադրույքներ կատարող իմ եղբոր հրավերը ... և ....
Անհասկանալի ու տարօրինակ որոշումներ ընդունելը հաճախ պատահականությունների արդյունք են, որոնք իմ դեպքում երջանիկ պատահականություն դարձան: Ես եղբորս նման հաջողակ եմ. ֆուտբոլ, բասկետբոլ խաղերի վրա արված խաղադրույքների մեծ մասն է ավարտվում մեր հաղթական ծափերով...Բայց երբեք չեմ մոռանում ավարտի բոլոր հնարավոր տարբերակների մասին ու իմ գրպանի ամբողջ պարունակությունը երբեք չեմ դարձնում խաղադրույք...

Комментариев нет:
Отправить комментарий
i love God!!!